Tigon P-8800՝ գունավոր սենսորային էկրանով, ներկառուցված տպիչով և ֆոտոխցիկով՝ աննման պրոֆեսիոնալ ալկոթեստեր է, նախատեսված արտաշնչած օդում էթանոլի գոլորշիների արագ և ճշգրիտ չափման համար։
Նոր սերնդի ալկոմետր, որը համապատասխանում է ճշգրտության, աշխատանքի արագության, ֆունկցիոնալության և օգտագործման հարմարության ամենաբարձր պահանջներին։ Մեծ գունավոր սենսորային էկրանն ապահովում է հարմար կառավարում։ Ներկառուցված տեսախցիկը թեստավորման ընթացքում ֆիքսում է դեմքի լուսանկարը և տպում այն արդյունքի հետ միասին։ Թեստի անցկացման GPS կոորդինատները պահպանվում են սարքի հիշողությունում և ներառվում են տպված արդյունքներում։ Մատնահետքի սկաները հնարավորություն է տալիս անհատական մուտք սահմանել սարքի համար։
Tigon P-8800-ի առանձնահատկությունները՝- Էլեկտրաքիմիական սենսոր
- Թեստ՝ մունդշտուկով / առանց մունդշտուկի
- Գունավոր սենսորային էկրան
- Ներկառուցված GSM մոդուլը ավտոմատ ֆիքսում է թեստի կոորդինատները
- Ներկառուցված տեսախցիկը լուսանկարում է թեստավորվողին և ներառում է այն թեստի արդյունքում
- Ներկառուցված տպիչը անմիջապես տպում է թեստի արդյունքը
- Մատնահետքի սկաներ՝ անհատական մուտք սահմանելու համար (հավելյալ)
- Մինչև 30 000 չափման հիշողություն
- Աշխատանքային ջերմաստիճան՝ սկսած -5°С-ից
- Չափման միջոցների տեսակի հաստատման վկայագիր
- Օգտագործվում է բժշկական և Ճանապարհային ոստիկանության վարորդների զննման նպատակով